Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ապագա բժիշկ (1261-62) 4-5.2012 Մարտ

Պրոֆեսուրայի ավագ սերնդի վերջին մոհիկանները

Նրանք ուսանողներն են եղել հայկական բժշկական բարձրագույն կրթահամակարգը ստեղծողների, բժշկագիտության այն երախտավորների, ովքեր բժշկական կրթություն ստանալով աշխարհի հեղինակավոր ուսումնական հաստատություններում, հնարավորություն ունենալով առավել բարեկեցիկ կյանք ունենալ Եվրոպայում, Ռուսաստանում և այլուր, նորանկախ հանրապետության կանչին ունկնդիր Հայաստան եկան` ոչ միայն հիմնադիրը դառնալու Հայաստանում բժշկական բարձրագույն դպրոցի, այլև մասնակցելու հազարավոր այն աղետյալներին բժշկական օգնություն ցուցաբերելուն, ովքեր գաղթի, սովի, մոլեգնող համաճարակների արդյունքում մահանում էին հազարներով:

 

Ահա ինչու` մասնագիտական գիտելիքներից զատ, ուսանողների համար ուսանելի էր իրենց ուսուցիչների վարքագիծը: Հավանաբար նաև այս կապակցությամբ առանձնակի ջերմ պետք է լիներ վերաբերմունքը հին գվարդիայի մեր ալեհեր ներկայացուցիչների նկատմամբ` ում հոգում դեռ հնչում են իրենց ուսուցիչների` Վահան Արծրունու, Գրիգոր Արեշյանի, Համբարձում Քեչեկի, Ռուբեն Գյանջեցյանի կամ նրանց անմիջական հետնորդների իմաստուն խոսքն ու կենսափորձի արձագանքները:

 

Ի դեպ` իրենք ևս կիսեցին մեր ժողովրդի ճակատագիրը հայրենական պատերազմի տարիներին` որպես զինվոր ու բժիշկ` և´ռազմաճակատում, և´ թիկունքի հոսպիտալներում...

 

Համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյանի որոշումը` հետ կանչել նախկինում համալսարանից օտարված այս կրթօջախի համար շատ բան արած որոշ դասախոսների` անգամ բավականին առաջացած տարիք ունեցող, ոչ միայն հուզեց ինձ, այլև հիմք տվեց համոզմունք ունենալու, որ` իրոք, «Ամենադժվար արվեստը կառավարելու արվեստն է» (Կարլ Վեբեր), քանի որ այն նշանակում է արժևորել մարդկանց` գնահատելով ըստ արժանիքների: Իսկ սա հանգեցնում է մեկ այլ մտքի`«Ով թողտվություն է հանդես բերում վատ մարդկանց նկատմամբ, նա վնասում է լավերին (Պուբլիոս Սիրիոս): 

 

Չափազանց մեծ խորաթափանցություն չի պահանջվում` նկատելու, որ այս վերադարձների որոշ մասը բարոյական հիմնավորում ունեն:

 

Առիթի բերմամբ խոսքս վերադարձածներից մեկի` ընդհանուր հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի երկարամյա վարիչ, պրոֆեսոր Տիգրան Ասմանգուլյանի մասին է, ում դասերից մեկի առիթով ցանկանում եմ կիսել տպավորությունս նոր ընթերցողներիս հետ, թեև այս առիթով տարիներ առաջ արդեն մի հրապարակում «ԱՊԱԳԱ ԲԺՇԿԻ» թողարկումներից մեկում եղել է:

Սկզբնաղբյուր. Ապագա բժիշկ (1261-62) 4-5.2012 Մարտ
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ